Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն
Շինարարական և վերանորոգման աշխատանքները ներառում են բազմաթիվ աշխատանքներ, և յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է վերահսկել կատարման որակը և նախագծի համապատասխանությունը: Շինարարական աշխատանքների ցանկացած պատվիրատու պետք է օբյեկտի կառուցման մասին օբյեկտիվ և կանոնավոր տեղեկատվություն ստանա։
Շինարարության տեխնիկական հսկողությունը, դա շինարարության վերահսկման գործընթացն է: Հսկողությունը կատարվում է շինարարության տարբեր փուլերում՝ նախապատրաստական աշխատանքից մինչև պատրաստի օբյեկտի ընդունում:
Պատշաճ կազմակերպված տեխնիկական հսկողության շնորհիվ որոշվում են կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին և շինարարական կանոնների և կանոնակարգերի պահանջներին:
Կախված օբյեկտի բարդությունից, տեխնիկական հսկողությունը կարող է իրականացվել ինչպես ողջ վերանորոգման գործընթացի, այնպես էլ դրա առանձին փուլերի վրա. ամեն ինչ կախված է պատվիրատուի ցանկություններից:

ՏԵԽ ԴՐԱՖՏ
"ՏԵԽ ԴՐԱՖՏ" ընկերությունը արդեն երկար տարիներ կատարում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն։ Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող փորձառու և հմուտ ճարտարագետ մասնագետներ։
Ընկերության աշխատակիցները շատ լավ տիրապետում են շինարարությունում օգտագործվող նյութերի հատկություններին, շինարարական աշխատանքների կարգին, գործիքների որակին:
"ՏԵԽ ԴՐԱՖՏ" ՍՊԸ-ում կուտակվել է շինարարական հսկողության իրականացման հարուստ փորձ՝
հողային աշխատանքների;
բետոնե և երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիաների կառուցման;
քարե շինությունների կառուցման աշխատանքների;
ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի;
ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի;
ճանապարհային աշխատանքների;
և այլն․․․
"ՏԵԽ ԴՐԱՖՏ" ՍՊԸ -ը տեխնիկական հսկողությունը իրականացնում է համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարի
N44, առ 28.04.1998թ. «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ» հրամանի։