Շինարարության տեխնիկական հսկողություն
Tech Draft
ՏԵԽ ԴՐԱՖՏ
Շինարարական աշխատանքների

տեխնիկական հսկողություն

Տեխ դրաֆտ
ՏԵԽ ԴՐԱՖՏ

ՏԵԽ ԴՐԱՖՏ ընկերության կատարած աշխատանքները

   "ՏԵԽ ԴՐԱՖՏ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:

   2006թ. մայիսից իրականացրել է ք. Երևանի Վ. Սարգսյանի թիվ 6 հասցեում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի նորակառույց 3-րդ մասնաշենքի շինարարության որակի տեխնիկական հսկողությունը:

   ՀՀ կենտրոնական բանկի պատվերով իրականացվել է նաև տարածաշրջանային դրամարկղային կենտրոնների վերակառուցման, վերանորոգման աշխատանքների տեխհսկողությունը, մասնավորապես` Վանաձորի, Ծաղկաձորի ՏԴ կենտրոնների, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ֆինանսաբանկային համալիր տանող ճանապարհի ջրահեռացման և կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը:

   2007թ. հունվար ամսուց մասնակցել է Լինսի հիմնադրամի Լինսի հիմնադրամի "Դպրոցաշինություն" ծրագրի 3-րդ փուլի աշխատանքներին` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1 դպրոցի մարզական եվ հանդիսությունների դահլիճների կառուցման, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 6 դպրոցի մարզական եվ հանդիսությունների դահլիճների կառուցման, Շիրակի մարզի Արևշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուժեղացման եվ վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության, որոնք հաջողությամբ ավարտվել է 2011թ հոկտեմբեր ամսին։

   2014թ. դեկտեմբեր ամսվանից մինչև 2017թ՝ իրականացրել է 1 ՀՀ Լոռու մարզի "Վանաձորի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունը:



Վերև