ՏԵԽ ԴՐԱՖՏ ընկերության մասին
"ՏԵԽ ԴՐԱՖՏ" ընկերությունը իրականացնում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն։ Կատարում է շենքերի, շինությունների ճարտարապետական, շինարարական և ինժեներական նախագծման աշխատանքներ:
Կազմակերպությունը վերը նշված աշխատանքները հաջողությամբ իրականացրել և իրականացնում է ընկերության բարձր որակավորում ունեցող փորձառու և հմուտ ճարտարագետ մասնագետների շնորհիվ:
"ՏԵԽ ԴՐԱՖՏ" ընկերությունը իրականացնում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի, հիդրոտեխնիկական ոլորտի, էներգետիկ ոլորտի և տրանսպորտային ոլորտի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն։

ՏԵԽ ԴՐԱՖՏ
"ՏԵԽ ԴՐԱՖՏ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է
2006թ, մարտի 31-ին: Գտնվում է Լոռու մարզում ք. Վանաձորում՝ Մ. Խորենացու փողոցում 7/13 հասցեում:
Կազմակերպությունը իրականացնում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:
«ՏԵԽ ԴՐԱՖՏ» ՍՊԸ -ն իրականացրել և իրականացնում է նաև տրանսպորտային ոլորտի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն։
Մեր կատարած աշխատանքներից են՝
Երևան քաղաքի Վ. Սարգսյանի թիվ 6 հասցեում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի նորակառույց 3-րդ մասնաշենքի շինարարության որակի տեխնիկական հսկողությունը;
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությունը;
Երևան քաղաքի Վ. Սարգսյանի թիվ 3 հասցեում գտնվող հասարակական, վարչական նշանակության համալիրի և արտաքին հաղորդակցուղիների կառուցման որակի տեխնիկական հսկողությունը;
ՀՀ կենտրոնական բանկի "Սյունիք" հանգստյան տան նորակառույց և ամրացվող մասնաշենքի շ/մ աշխատանքների տեխնիկական հսկողություն;
ՀՀ Լոռու մարզի "Վանաձորի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունը;
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը;
Երևան քաղաքի փողոցների, բակային տարածքների և մայթերի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման տեխնիկական հսկողությունը;
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան մեծ պողոտայի և Սանկտ Պետերբուրգի փողոցների հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությունը;
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյանի և Միլիոնի փողոցների հիմնանաորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությունը;
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի և մայթերի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությունը;
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի փողոցների բարեկարգման և այլն:
ՈՒնենք քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիաներ ըստ հետեվյալ ոլորտների՝
- բնակելի, հասարակական եվ արտադրական
- հիդրոտեխնիկական
- էներգետիկ
- տրանսպորտային։
2013 թվականից փետրվար ամսից ՍՊԸ իրականացնում է նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:
ՈՒնենք քաղաքաշինության բնագավառում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման լիցենզիաներ՝ ըստ հետեվյալ ոլորտների՝
- բնակելի հասարակական արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի` էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր
- բնակելի հասարակական արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի` ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր
- բնակելի հասարակական արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի` օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր: