Շինարարության տեխնիկական հսկողություն
Tech Draft
ՏԵԽ ԴՐԱՖՏ
Շինարարական աշխատանքների

տեխնիկական հսկողություն

Տեխ դրաֆտ
ՏԵԽ ԴՐԱՖՏ

Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն, նախագծում

    "ՏԵԽ ԴՐԱՖՏ" ընկերությունը երկար տարիներ ՀՀ -ում իրականացնում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:
Մեր ընկերությունը կատարում է նաև շենքերի, շինությունների, տների նախագծման աշխատանքներ։    Կազմակերպությունը, բոլոր աշխատանքները հաջողությամբ իրականացրել և իրականացնում է ընկերության բարձր որակավորում ունեցող փորձառու և հմուտ ճարտարագետ մասնագետների շնորհիվ:



Տեխնիկական հսկողություն

   Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը շինարարական աշխատանքների համակարգված և համալիր հետազոտություն է:
   Այն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից, ովքեր լավ տիրապետում են նյութերի որակին և հատկություններին, շինարարական աշխատանքների նորմերին:
տեխնիկական  հսկողություն


   Շինարարական և վերանորոգման աշխատանքները ներառում են բազմաթիվ գործողություններ, և յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է վերահսկել կատարման որակը և համապատասխանությունը նախագծին: Մենք հստակ գիտենք, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել նման աշխատանքում։ Մենք հավատարիմ ենք շինարարական կանոնակարգի պահանջներին և հաշվի ենք առնում հաճախորդի ցանկությունները:
Տեխնիկական հսկողության
   Տեխնիկական հսկողության ոլորտում մեծ փորձ ունեցող "ՏԵԽ ԴՐԱՖՏ" ընկերությունը երաշխավորում է, որ ձեր նախագիծը մանրակրկիտ կուսումնասիրվի բոլոր պահանջներին և չափանիշներին համապատասխան: Մենք մանրակրկիտ ստուգում կանցկացնենք՝ հնարավոր խնդիրներն ու թերությունները կանխելու համար։

   "ՏԵԽ ԴՐԱՖՏ" ՍՊԸ -ը տեխնիկական հսկողությունը իրականացնում է համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարի N44, առ 28.04.1998թ. «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ» հրամանի։



Նախագծում

   Մեզ մոտ կարող էք պատվիրել - բնակելի շենքերի, առևտրային շենքերի, առանձնատների ճարտարապետական և շինարարական նախագծում։ Նախահաշիվների կազմում:
   Նախագիծ մշակելիս մենք լիովին հաշվի ենք առնում հաճախորդի խնդրանքները և առաջարկում լուծումներ, որոնք կօգնեն ապագայում խնայել շինարարական ծախսերը:
շինության նախագծում



Վերև